Հաղարծին

Ամսի 24-ին մենք մի խումբ սովորողների և ուսուցիչների հետ գնալու ենք Դիլիջան: Դիլիջանում կան շատ գեղեցիկ վանքեր: Մեզ՝սովորողներիս ամեն մեկին  հանձնարարված է պատմել մի վանքի մասին:

Իմ վանքը Հաղարծինն է

Հաղարծինը գտնվում է տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Վանքը ստեղծվել է 10-13-րդ դարում: Այն ծաղկում է ապրել 12-րդ դարում: Հաղարծինը սկսել է ծաղկել 13-րդ. դարում 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու ղեկավարության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, այն կազմում է երեք եկեղեցի, երկու գավիթ, որոնցից մի գավիթը ավերված է, սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է ,մոտ 10 դ., որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը 12 դ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության, կառուցվել է 1281թ.-ին: Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է, որը կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս: Հաղարծինը շատ մեծ և գեղեցիկ վանք է: Ես ասում եմ սա, քասնի որա յնտեղ եղել և տեսել ուզգաղցել եմ այդ գեղեցկությունն ու հմայքը այդ եկեղեցիների: Շուտով ես մի անգամ էլ կզգամ Հազարծինի հոգևոր իմաստը

This slideshow requires JavaScript.

:

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.