Հայոց լեզու

151. 

<<Ալոն>> աշխարհում ամենատարածված բառերից է, քանի որ այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանական: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, քանի որ <<Ալոն>> նշանակում է <<լսում եմ>> 

152. 

Վաղուց է- միշտ է 

Մինչև հիմա- մինչև այդ օրը  

Վերջերս- մի անգամ 

Այժմ- այդ ժամանակ  ցանկանում է- ցանկանում էր  

153. 

Անցյալ դարի վերջին վիեննայի աստղագետ պալիսը ասաց . 

-Ես հայտնաբերել եմ նոր աստղակերպ: 

Նա ասաց. 

-Ես չունեմ բավարար միջոցներ ձեռք բերելու հզոր գործիքներ 

Նա հայտարարեց. 

-վաճառվում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը 

Իսկույն հայտնվեց գնորդը նա: Նա բարոն Ալբերտ Ֆոն Ռոտշիլդն է: 

Միլիոնատերը ասաց. 

—  աստղակերպը կանվանեք իմ կնոջ անունով: 

155. 

Վախեցնել, խոսեցնել, բարկացնել, ապրեցնել, ներել տալ, նախանձել, թվալ տալ, ցավեցնել: 

156 

Շատ հետաքրքիր է թիթեռների վրա աչք պահելը: Նրանք «լրիվ կերպարանափոխությամբ» առաջ գնացող միջատներ են: Խավարասերի կամ ծղրիդի ձվից տեղն ու տեղը փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ է ելնում: Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է դուրս գալու, բոլորովին նման չէ թիթեռի: Հավատ ընծայելն խելքին մոտ չէ, որ ինչ-որ որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է լույս աշխարհ գալու։ Աճել-մեծանալու համար թրթուրներն անընդհատ փորներն են լցնում, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է: Իսկ մի օր թրթուրի փոխարեն հատուկ նյութից կազմված թաղանթով պատված հարսնյակներ են լույս ընկնում: Նրանք չեն ուտում ու չեն շարժվում, բայց ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը. թիթեռը թռիչքի պատրաստություն է տեսնում: Մեկ էլ տեսար հարսնյակն սկսում է շարժվել: Թաղանթը մաս-մաս է լինում, և աստիճանաբար հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը, ու թիթեռը դուրս է սողում: 

159. 

Կարդալուց հետո կհասկանաք, որ այն ամեն ինչը ինչ դուք ունեք հեշտ չի տրվում: 

Արդեն որոշել եմ, որ պետք է ընկերոջս օգնել: 

Վաղուց գիտեր, թե ինչ պետք է անել այդ իրավիճակում 

Բռնակալները սպանում են նրան, քանի որ սխալ է վարվել իրենց հետ 

Ծերուկը նկատեց նրան, ով գողացել էր իր պայուսակը 

Նավաստին փնտրում էր իր ենթակային, որպեսզի պատժի: 

160 Տրված նախադասությունը համառոտի՛ր և 6-7 բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր։ 

Աղավնիները իրար առաջ  պարծենում էին իրենց գեղեցկությամբ։ Մերթ բացելով թևերն ու խոնարհվելով, պտտվելով ու ձայներ արձակելով: 

161 Ընդգծվածները ո՞ր բառերի արմատներն են։ 

Գլխակեր — ուտել 

Հեռագնաց — գնալ 

Զուգընթաց — ընթանալ 

Սրճաղաց — աղալ 

Հեռուստացույց — հեռու 

Աստեղածին — աստղ 

Անվանակից — անուն 

162 Դուրս գրիր ուրիշի ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի։ 

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին:Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում  իր սիրած աղջիկը: 

163. 

164. Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ հողմը, որ թռչում է իր վրայով: 

Ծովը նավաբեկյալին ասաց. 

-Իմ նավի խորտակվելու մեղավորը ոչ թե դու ես, այլ հողմը, որ թռչում է իմ նավի վրայով: 

Շունը գայլին հարցրեց, թե ի՞նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած եկել է նրան փախցնելու: 

Շունը գայլին հարցրեց. 

-Ի՞նչ եմ անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած եկել եմ նրան փախցնելու: 

Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի: 

Գյուղացին որդիներին ասաց. 

-Եթե դուք իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի: 

Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի երևից ընկնելով կյանքն է կորցնում: 

Գայլը մտածում էր. 

-Շատ եմ ափսոսում, որ որսի հետևից ընկնելով կյանքս եմ կորցնում: 

165. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու։ 

Նավակն արդեն մոտեցել էր նավապետին, ով սպասում էր նավարկությանը։ 

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես շունը հավատարիմ մնաց իր տիրոջը մինչև մահ։ 

Արդեն շատ հեռու եք այն մարդուց, ումից ով մեզ փնտրում է ։ 

Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր այդքան պայքարեցին հանուն արդարության։ 

166. 

Սարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային: Ձյունաջրի պղտոր ավակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախ ձորը:Տատի տարօրինակ պատմությունը: Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր: 

167. 

Ծխելու վատ հետևանքերի մասին շատ փաստեր կան բայց շվեցարիայի բժիշկները հայտնաբերել են մի հետաքրքիր փաստ:Այն երաժիշտները ովքեր չեն ծխում նրանց լսողությունը ավելի լավ է քան ծխողներինը:Եվ բժիշկները եզրակացրել են որ ծխախոտը և երաժշտությունը անհամատեղելի են: 

Հետևություն 

Ծխախոտը ազդու է նաև լսողության վրա: 

1992 թվականի օլիմիադային որը անցկացվում էր բարսելոնայում,որոշեցին ծխախոտ չվաչճառել այն վայրերում որտեղ կանցկացվեին օլիմպիադան: 

Հետևություն 

Թույլ  չտալ փչացնել մարզիկների և ներկա գտնվողների առղջությունը: 

Հայոց լեզու․ 140-150

141․ Տրված տեքստերը փոխադրիր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։

Որքան բարձր անքան տաք

Ա. Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայոյում էր նրան: Գայն ասաց.
-Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:

Գայլը մի տան մոտով անցնում էր, իսկ մի ուլ՝ կանգնած տանիքին, ծաղրում են գային, հայոյում և ծիծաղում էր նրա վրա։ Գայլն էր ասաց նրան․

-Ոչ թե դու ես խոսում, այլ տեղդ․

Մարդ որքան ապահով է լինում այդքան ավելի է առիթավորվում և իրեն վեր է դասում, ուլը վախենում է գայլիս, բայց նա գիտի, որ գայլը չի կարող նրան բռնել, քանի որ տանիքում էր։

Փաշտոնը որպես խոչընդոտ

Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական: Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց.
-Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է էդպես դմբդմբում:

142․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանիր հինգ խմբի։

143․ Երեքական նախադասություններ կազմիր որպես և որպեսզի կաղապարներով։

Նա գրկեց աղջկան, որպես իր քույր։

Այդ օրվանից մինչև այսօր նա նվերներ է նվիրում տղային, որպես իր կյանքի հերոս։

144. Նախադասություններն ընդարձակիր՝ ընդգծված բառերին ավելացնելով լրացումներ, որոնք տարբեր հարցերի պատասխանեն։

Չինական թմերը օլիմպիական խաղերի ժամանակ մրցելու են մյուս հզոր և պատրաստված թմերի հետ։

Եկել եմ ձեզ հայտնելու այդ անհավանական և զարմանալի նորությունը։

Տղայի փղրուն և կոտրված սիրտը տեսնում է աղջկան երջանիկ և անհոգ կյանքով։

145․ Ընդգծված բառակապակցությունները մեկական բառով փոխարինիր։

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներիցավելի հաճախ է խփվում կայծակից:

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար ապաստան փնտրելիս պետք է հեռանալ կաղնուց:

Կանաչապատելը փրկում է քաղաքաբնակներին. Օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտանյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

146.Որտեղ պետք է՝ դիր ստորակետ:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հիվիկը և զբողնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր և ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին, և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկ չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

147.Ըստ տրված կաղապարների՝ բարդ նախադասություններ կազմիր: Փորձիր բացատրել՝ ստորակետը նախադասության այս կառույցներում ի՞նչ դեր ունի:

Մի գնա, այլապես հետտ չեմ խոսա:

Ոչ թե պարիր, այլ երգիր:

Ոչ միայն նա, այլև միասին ենք գնացել:

Ես էի տանը մենակ մնացել, այլ ոչ թե նա:

148.Այնպիսի պատմություն գրիր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի:

Մի մարդ ով ապրում էր Սանկտ Պետերբուրգում ճանաչվեց աշխարհի ամենաբարի մարդը: Բոլոր մարդիկ նրա մասին էին խոսում, գովում էին նրանք, սակայն շատ քչերն էին մտածում, որ կաշառքի կամ շանտաժի միջոցով է ամենաբարի մարդը ճանաչվել: Ճիշտ էլ նրանք էին անում, որովհետև երկու օր հետո ամբողջ քաղաքով մի պատմություն տարածվեց, որը ստիպեց բոլորին հասկանալ նրա ինքնությունը:

Այդ կոչումը ստանալուց հետո այդ մարդը ամբողջ քաղաքով իրենից գոհ քայլում էր, որպեսզի բոլորը տեսնեն և ճանաչեն նրան: Սակայն անցնելով մի մուրացկանի մոտով հրաժարվեց նրան օգնել և այդ քիչ էր մի հատ էլ ձեռք առավ մուրցականին և թողեց գնաց: Հետո տեսավ մի խումբ մարդկանց ում օգնություն էր պետք: Նրանք ճանապարհորդներ էին և կորել էին քաղաքում: Նրանց օգնելու փոխարեն այդ մարդը նրանց սխալ ճանապարհ ցույց տվեց և տեսնելով, որ հավատում են նրան քմծիծաղ տվեց և գնաց: Այդ օրվանից հետո էլ ոչ ոք նրա մասին չխոսեց կամ եթե խոսեց ապա միայն վատը:

150.Նախադասությունն ընդարձակիր՝ ինչի՞ց կամ ինչո՞ւ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Երգի տնային աշխատանքը կատարելու համար ձայնը գլուխը գցած անիմաստ երգում էր:

Այս ինչ է պատահել եկել ես մեր քաղաքը:

Նավաստին մի քիչ հանգստանալու համար վայրկյանական հայտնվեց նավի նավամբարում:

Մոր հարցից նա կարծես թե մի քիչ շփոթվեց:

Հայոց լեզու․ 130-140

130․ Նախադասության բառերը քանի ձևով հնարավոր է՝ վերադասավորիր, որ ամեն անգամ մի բան կարգավորվի։

Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է։

Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը որսորդությունն է։

Որսորդությունն է Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը։

Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում։

Հազար տոննա ջուր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար։

Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս։

Ատլետները մերկ էին հանդես գալիս հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ։

Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է։

Լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մարաթոնյան դաշտից մինչև Աթենք վազել է։

Մարաթոնյան դաշտից մինչև Աթենք, հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու վազել է։

Փրկարար շան վզին փոքրիկ  ռադիոընդունիչ էր ամրացված:

Փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված փրկարար շան վզին։

Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված։

131․ Տեքստից հանիր այն նախադասությունները, որոնք տեղեկություն են տալիս՝

ա) մարդու և նրա բնույթի մասին

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն:

բ) ստեղծված նոր սարքի մասին

Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

132․ Կետերը համապատասխանաբար փոխարինիր որպես, որպիսի կամ որպեսզի բառերից մեկով։

Գայլը որոշեց տեսքը փոխել, որպեսզի ավելի շատ որս անի։

Որպես հյուր՝ չէր խառնվում տնեցիների վեճին։

Որպես անակնկալ․ քեզ բոլորովին չէինք սպասում։

Այգու տերը՝ որպես ծառի լավ ու վատից հասկացող մարդ, ինքն էր խնամում ծառերը։

Եթե պատրաստես այնպիսի մի արկղիկ, որպիսին երազումս եմ տեսել, առատ պարգև կստանաս։

Որպեսզի ոչ մեկը ժամանակից շուտ չիմանա ու չխառնվի, սուսուփուս դուրս եկավ տանից։

133. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված։ Գտիր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը։

ա) արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ․

բ) ծալպակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան

Միանում է ա հոդակապը։

134․ Ա խմբից հերթով մեկ բառ վերցրու և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրիր։

Ա․ Փարվել, գրկել, բռնել

Բ․ Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն։

Փարվել գեղեցկուհուն, գրկել Լուսինեին, բռնել թևը։

135. Ըստ տրված կաղապարների՝ բարդ նախադասություններ կազմիր։

Թեկուզ նրան բոլորը խաղրում էին, այնուամենայնիվ նա ոտքի կանգնեց և շարժվեց առաջ։

Թեպետ ջարդել էի ոտքս, սակայն գնացի բակ նրան տեսնելու։

Չնայաց որ այդ զգեստը նրա հագով չէր, բայց նա այդ զգեստով մասնակցեց խնջույքին։

Թեև նա չէր սիրում հրեշին, բայց և այնպես ստացվեց, որ նրանք միասին եղան:

136.Տեքստը կարդա և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրիր, որ հավաստի հնչի (փորձիր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսավորությունը, մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի <<փաստաթուղթը>> մեր թվականությունից առաջ 1290 թվականին է կազմվել. <<ստորագրել են>> եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

137.Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառական դարձրու:

Իմանալ-իմացնել, իմաց տալ, բարկանալ-բարկացնել, տեսնել-տեսնելու տալ, զգալ-զգացնել:

138.Փակագծերում տրված ժամանակաձևերից մեկն ընտրիր, գրիր կետերի փոխարեն և պարզիր՝ որ բառն է թելադրում ընտրությունդ:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչու պիտի պահեր բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ: Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին ցեխի մեջ: Եվ ահա մի հնագետ կոշկարար, որն իր համար հնարեց բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշշիկներն էլ այդպես կարել:

Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն <<Մշո ճառընտիր>> գիրքն է, որ պատրաստել են արջառի ու իրինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր երկարություն, հիսուն սանտիմետր լայնություն ուներ և մոտ երեսուներկու կիլոգրամ էր կշռում: Հայ գյուղացիները մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակում էին:

Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն նրանք թափառեցին ծառանման պտերների հսկա անտառներում:

139.Տեքստը փոխադրիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:

Երբ ճերմակ նապաստակները քննարկեցին և հասկացան, որ իրենք են աշխարհի ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, խորը և վտանգավոր լիճն ընկնեն, խեղդվեն: Իսկ ճահճոտ  լճափի կանաչ գորտերը նրանք փոքր ոտքերի խուլ թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենապոր տեղը՞ Մի անխելք նապաստակ ասաց.

-Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից ավելի վախկոտ արարածներ էլ կան:

140.Ընդգծված բառերով նախադասությունները թևափոխիր՝ ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:

Անտառը ոչ մեկի թշնամին չէ:

Անտառը բոլորի բարեկամ է:

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Հայոց լեզու

121․ Զույգ նախասությունները փակագծում տրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրու՝ քանի ձևով կարող ես։

Երբ գարնանը օրերը կարգին տաքացան, մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից։

Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք, որովհետև ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր։

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձներ, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր։

Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի։

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք։

122․ Կետերի փոխարեն հերթով գրիր տրված հոմանիշները։ Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում։

Գնում էր կախարդական մատանին փախցնելու։

Գնում էր կախարդական մատանին գողանալու։

Այս ձողը ծռիր։

Այս ձորը թեքիր։

Այս ձորը խոնարհիր։

Ինչ ուզում ես գրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես շարադրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես փորագրիր, ես կկարդամ։

Ինչ ուզում ես գրի առ, ես կկարդամ։

123․ Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրու, որ ամբողջական տեքստ դառնա։

Ես էքստրիմների սիրահար եմ և հաճախ եմ օդապարիկով հաղթահարում շատ բարձրություններ։ Այս անգամ պետք է ընկերներիս հետ թռնեինք ահռելի բարձրությունից։ Ինքնաթիռի մեջ էինք, լարվածություն չկար, քանի որ շատ էինք թռել և դա մեզ համար սովորական էր։ Ժամանակն էր թռնելու, մենք արդեն պատրաստ էինք թռիչքի։ Կախվեցինք ինքնաթիռի տակից 4 հոգով, տրամադրություններս բարձր էին, ես հանեցի տեսախցիկը, որպեսզի նկարվենք, և այդ պահին բաց թողեցին մեր պարանները և մենք թռանք, և չհասցրեցի պատրաստվեց և կախված մնացի ինքնաթիռի ծայրից, տապատս մտքել էր ինքնաթիռի տակի որևէ մեխի մեջ, և գլխվայր կախված էր, աչքերիս դիմաց սևացել էին, և վախենում էր, ոչ մի պաշտպանական բան չունեի վրաս։ Մոտ 5 րոպե ես կախված էի, գլւոխս ցավում էր, մարմինս էլ չէր զգում։ Ինքնաթիռում գնտվող մարդկանցից մեկը ձորձեց ինձ օգնել և ես այդ պահին ընկա ցած, չէի հասկանում ինչ էր կատարվում, և օդում էր և արագ ցած էի իջնում։ Սեղմեցի հոգւոստիս վրա գտնվող օդապարիկին և այն բացվեց, չնայած վնասված էր և շատ չէր օգնում։ Գլուխս պտտվում էր, աչքերիս դիմաց սևացել էին, ես չէի տեսնում, թե ինչ է կատարվում։ Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

124․ Նախադասությունները ժխտական դարձրու։

Կաքավաբերդի գլխին տարի բոլոր ամպ չի նստում։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ։

Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չէր թվում։

Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել։

Ներս մտնողն իմ մայրը չէ։

125․ Նախադասության որ բառին կարող ես բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրու։

Ջրին կարոտ և ցամաք Աֆրիկայի ափերին հսկա և գեղեցիկ ջայլամներն են հսկում հոտերին։

Հին աշխարհի բոլոր ծեր ժողովուրդները պատմում են ահռելի ջրհեղեղի մասին։

Այդ հետաքրքրաշարժ ճամփորդության երկար պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում։

Աղքատ և թախծոտ հովիվը մեծահարուստ և բարերար Սմբատի եղբայրն էր։

Հայոց լեզու․ 110-120

111. Փակագծի բառերը գրիր կետերի փոխարեն դնելով պահանջված ձևով (եզակի կամ հոգնակի)։

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա։ Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով։ Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում։ Օրինակ՝ ԱՆգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլիացիների, իսպաներեն է խոսում։ Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում․ Մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում։ Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում։ Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա։ Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզով։

Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է։ Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ են ցուցադրվել։ Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճներում նայելու համար, մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում։ Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակներ են աճել։

112․ Տրված տեքստերը փոխադրիր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով։

Բնության պահապանները

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ  պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:

Նյութերը բնության պահապանների մասին էին, ասվում էր, թե ինչպիսի բնության պահապաններ են լինում, մեկը՝ ծառն է պաշտպանում, իսկ մյուսը՝ կենդանիներին։

113․ Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ` նրա մեջ եղած նախասասություններից մեկը հանելով։

Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախրից  հետ մնացած հորթերն են նստում:
Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:
Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազուտ հունով:
Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի:
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, Անժիկն ու մինա բիբին գնացին դեպի ձորակ:

114․ Գտիր տրված բառերի բոլոր նմանությունները։

Սրանք բոլորն էլ դերանուններ են, տարբերությունն այն է, որ մեկը՝ առաջինն դեմք է, մյուսը՝ երկրորդ դեմք, մյուսը՝ երրորդ։

115․ Կետերի փոխարեն ավելացրու նախադասություններ, որոնք նկարագրեն նախորս կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն։

Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: Խորամանկ հավքը կչկչում էր, բայց դրան մեկ տեղ նաև մտածում էր։ Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.
-Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:
Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Խեղճը միամիտի նման արդեն պատկերացնում էր, թե ինչպետք է անի այդ մարգարիտե ձվերը, հավքը ծառի ճյուղին նստած էր։ Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր ապասում: Նա արդեն մտածում էր, թե ինչպես է օգտագործելու այդ ձվերը։ Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Սուտասան Հավքը Չար ծիծաղով նստած էր ծառի ճյուղին, նրա ցանկությունը կատարվել էր․․․  Հավքը ծիծաղեց ու ասաց.- Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա. սա երկու: Անցած- գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

116․ Ընդգծված բառերից որը հնարավոր է՝ փոխարինիր անձ կամ իր ցույց տվող այլ բառով։

117․ Ընդգծված բառաձևը երբ են սխալ և էրբ ճիշտ։ Սխալ ձևերնն ուղղիր։

Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

118․ Ժամանակային սխալ ձևով գործածված բայերը գտիր և ուղղիր։

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս  ընկած տարածությունը և թռավ մահճակալիս:  Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

119. Տրված բառերը բաղադրիչների բաժանիր և պարզիր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրությամբ է կազմված։

ա) սահմանադիր — սահման — ա — դիրք զրուխտափայլ — զրուխտ — ա — փայլ, կանխավճար — կանխիկ — ա — վճար, սնափառ — սին — ա — փառ, բաղաձայն — բաղ — ա — ձայն, պարտատեր — պարտ — ա — տեր, կենսախինդ — կենս — ա — խինդ, ջրամուկ — ջուր — ա — մուկ, արևամուկ — արև — ա — մուկ, ձեռագործ — ձեռք — ա — գործ, նորամուտ — նոր — ա — մուտք,

բ) կենարար — կեն — արար, կենսուրախ — կենս — ուրախ, զուգընթաց — զուգ — ընթաց, ջրկիր — ջուր — կիր, ջրհեղեղ — ջուր — հեղեղ, բանբեր — բան- բերող, քարտաշ — քար — տաշող, տնպահ — տուն — պահող, լուսնկա — լույս — ընկնող, մթնկա — մութ — ընկնող, ձնծաղիկ — ձյուն — ծաղիկ, ռնգեղջույր — ռունգ — եղջույր, քարափ — քար — ափ, մոլեռանդ — մոլ — եռանդ, հրձիգ — հուր — ձիգ, քարտաշ — քար — տաշող, ակնհայտ — աչք — հայտնող

Ա և Բ-ն տարբերվում են նրանով, որ Ա-ում կան հոդակապեր, իսկ Բ-ում չկան։

120․ Կետերի փոխարեն ժամանակ ցույց տվող հարմար բառ կամ բարակապակցություն գրիր։

Հին ժամանակ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ.թ.ա. 79թ.) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան: Սակայն նոր դարերի նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիսը: Պեղումները վերջնականապես ցույց տվեցին, որ այդ քաղաքում ժամանակին ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ: Աղքատների տներ դեռևս չեն հայտնաբերվել:

Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շշատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությւոնը և այլն: Բայց պարզվում է, որ գանգը <<խոսում է>> ոչ միայն տիրոջ մասին: Հնում գոյություն ուներ այն կարծիքը, որ Աֆրիկա մայրցամաքն ու Սիցիլիա կղզին ժամանակին միացած են եղել: Այդ կարծիքն այլևս ապացուցվել է: Կղզում գտել են երեք միլիոն տարի առաջ ապրած նախամարդու գանգ, որը նման է ոչ թե եվրոպացի, այլ աֆրիկացի իր ժամանակակիցների գանգին: Քանի որ այն ժամանակ նավեր չկային, որ աֆրիկացին նավակով հասներ Սիցիլիա, իսկ լողալով այդքան ճանապարհ կտրելն անհնար է, ուրեմն կզղին մայրցամաքի մասն է եղել:

Հայոց լեզու 100-110

100․ Նախադասությունն ընդհարձակիր՝ կետերը համապատասխանաբար բառերով փոխարինելով։

Գազան գայլը ձագուկների պահապանն է։

Չաղլիկ փղիկը նիհարելու խնդրանքով դիմեց ընձուխտին։

Սոված կոկորդիլոսը տատիկին ասաց, որ շուտով ուտելու է նրան։

Ջրառատ ջրհորը արևի և մարդկանց անուշադրության պատճառով ցամաքել էր։

102․ Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմիր․

ա) երկարել — աշակերտի լեզուն շատ էր երկարել

ձգվել — շան խաղալուց պարանը ձգվել էր

բ)  աղքատ — մեծ բարերարը աղքատ ընտանիքին կացարան տվեց, մեքենա, ուտելիք, փող։

խեղճ — խեղճ շունը պառկել էր անձրևի տակ

գ) գույն — աղջիկը իր մորը հակառակ ներկեց իր մազերը կանաչ գույնով

երանգ — մայրիկը տորթին ավելացրեց նարնջագույն երանգ

103․ Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրու։

Ամառվա փուշը՝ ձմեռվա նուշն է

Բարեկամ կորցնելը հեշտ է, բարեկամ գտնելը՝ դժվար

Դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր

Գիտունի հետ քար քաչի, անգետի հետ փլավ մի ուտի

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շուղն է տեսնում։

104․ Նախածանցն այնպիսի վերջածանցով փախարինիր, որ բառի իմաստը չփոխվի․

դժգույն — անգույն

անպոչ — պոչատ

անկուռ — կռնատ

անքուն — քնատ

անգլուխ թողնել — գլխատել

105․ Տրված բառերով նախադասություն կազմիր և ցույց տուր, թե ինչ կարող են նշանակել․

սրի — սրի ծայրը կտրեց Մովսեսի գլուխը

Թոռնիկը խնդրեց պապիկին, որ մատիտը սրի

աղի — հայրիկը խնդրեց մայրիկին, որպեսզի ապուրը աղի պատրաստի։

Տատիկը ասաց պապիկին, որ խոզի միսը աղի։

մարտ — մարտ ամսին կկատարվեն բոլորի երազանքները

Հայկի և Բելի մարտը ավարտվեց Հայկի հաղթանակով։

Որդի — Սմբատի որդին շուտով կվերադառնար բանակից։

Մեր բակի խնձորը կարծես որդի բույն լիներ։

106․ Ձեր բակի մասին պատմիր։

Ես ցանկանում եմ պատմել իմ Իջևանի բակի մասին, քանի որ մանկությունս հենց այնտեղ է անցել, ես այնտեղ շատ հիշողություններ ունեմ։ Մեր բակը մեծ էր, լիքը մարդ կար։ Հենց դպրոցից տուն էի գալիս միանգամից բակ էի դուրս գալիս։ Շատ մաքուր մանկություն եմ ունեցել  Իջևանում, իմ հասակակից երեխաները Երևանում խաղում էին հեռախոսով, ամեն օր համակարգչի դիմաց էին, իսկ ես բակում ընեկրներիս հետ վայելում էի մանկությունս, և մինչև հիմա էլ այդպես է։ Խաղում էինք հալամուլա, գործնագործ, պաղկվոցի, 7 քար, կլաս, պարան և այլն խաղեր։ Գիշերը ուշ տուն էի գալիս, սկսում էի դասերս անել, առավոտյան բակի երեխաների հետ գնում էի դպրոց, իսկ հետո կրկին վերադառնում տուն և շարունակվում էր նույն գործընթացը։ Երեկոյան բակ էին դուրս գալիս մեծերը, մեր բակում գրեթե բոլոր բարեկամներ ենք, մեծերը դուրս են գալիս, մեզ՝ երեխաներից կոնֆետներ են տալիս, հյութեր և մեծերով նստում զրուցում են։ Օրեր են լինում, որ մենք մեծերի օգնությամբ ճամբարներ էինք կազմակերպում, միջոցառումներ էինք անում։ Ես կարոտում եմ իմ բակը, ամեն օր մտածում եմ իմ Իջևանի մասին, իմ բակի, ընկերներիս։ Ես հիանալի մանկություն եմ ունեցել այնտեղ։ Իսկ իմ Երևանի բակում խաղալ չի լինում։ Իմ հասակակիցները սկսում են վիճել փոքր բաներից, ծնող են կանչում և բոլոլա են անում, մի խոսքով կարտել եմ բակս․․․

107․ Գծիկները ը կամ ն մասնիկով փոխարինիր։

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով: Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

108․ Տեքստը բաժանիր պարբերությունների։

Գոյության կռվում կենդանիները թշնամանում են, բայց և շատերն էլ բարեկամանում և օգնում են միմյանց: Ափամերրձ կղզիներում հաճախ միլիոնավոր թռչուններ են միասին բնադրում: Թռչնաշուկաներ են կոչվում այն վայրերը, որտեղ նրանք հատկապես շատ են: Ճիշտ է, երբեմն թռչունները կռվում են, բայց թշնամիներին միասին են հալածում:

Մրջյուներն էլ ուտիճների հետ են ընկերություն անում: Այդ փոքրիկ աշխատավորները փնտրում գտնում են ուտիճներին, պահպանում նրանց ու նրանց ձվերը, մի ծառ-բնակավայրից մյուսը տանում:

Ծովապուտ կոչվող կենդանին ծաղկի է նման: Նրա տեսքով խաբված ձկներն անզգուշորեն մոտ են լողում ծաղկաթերթերի նմանվող շոշափուկներին, որոնք անմիջապես բռնում են ավարը: Բայց ծովապուտն ինքը տեղից տեղ շատ դանդաղ է շարժվում: Նա մենակյաց խխունջին է հեծնում ու առաջ գնում: Նույնիսկ խեցգետինն ինքն է հարմար ծովապուտ փնտրում, որ իր խեցուն նստեցնի ու ման տա: Ծովապուտն էլ իր շոշափուկներով նրա թշնամիներին է խրտեցնում:

Ճապոնական ծովում երբեմն ծովապուտի տեղը բռնում է շարժվել չկարողացող ուրիշ կենդանի՝ սպունգը: Թեև սպունգը թշնամիներին վախեցնել չի կարող, բայց նա էլ իր մարմնով քողարկում է անպաշտպան խեցգետնին: Նման փոխհարաբերություններ կան նաև բույսերի մեջ:

109․ Նախադասությունները լրացրու։

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ և սկսեց ծափ տալ փոքրիկ աղջկան։

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ և տեղավորվեց կոտրտված նստարաններին։

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու անմոթից գետնինն եմ մտնում։

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու արդեն ծննդից անցել է երկար ժամանակ։

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ դիտմամբ թողել էին անտառում։

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ որոշել էին սպանել խեղճին։

110․ Բառակապակցություններ կազմիր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ դնելով։

Դավաճանել՝ հայրենիքին

Ուրանալ՝ մորը

Հայոց լեզու

91․ Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով  երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:

Օրինակ` Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան, որովհետև  անզգույշ շարժումից թփերը խշխշացին:

Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որպեսզի նրանց խուճափի չմատնեն։

Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, երբ որ նրան բարկացնում էին։

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, երբ մարդիկ սկսեցին ծիծաղել նրա վրա։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որովհետև մարդը քար էր նետել գազանի վրա, իսկ գազանը կերել էր նա ոտքը։

Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին, որ չփախնի։

Կեսգիշերին կտուրի վրա խոսելիս էի ասել, թե որքան շատ եմ սիրում նրան։

Ջուրը բակի ջրհորից բերեք, եթե իհարկե պապիկը համաձայնվի։

92․ Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան բերել ինձ մոտ, որպեսզի նորոգեմ: Փիղն սպասեց, մինչև աշխատանքս ավարտեցիու ետ բերեցի կաթսան: Սակայն գործս վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի իմ դեմքին: Ես հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան:

93․ Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածիր քեզ հայտնի բոլոր իմաստներով։

Փոքրիկ աղջիկը վազելուց պատահմամբ կծեց իր լեզու․ կամ․ փոքրիկ տղան շտապում էր, տաք թեյը արագ խմելու պատճառով այրեց լեզուն։

Ուսուցիչը գիտեր 8 լեզու։

Տատիկը մտածում էր, որ իր թոռնուհու լեզուն շատ է երկարել։

Նա ճարտալ և ճտպտան լեզու ունի, կարող է լրագրող դառնալ։

94․ Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան։

Մեր կապիկին ձեռք ենք բերում մի աֆրիկացուց, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազող խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ է գլխի ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

95․ Բարդ նախադասությունները պարզ նախադասություններով արտահայտիր։

Շվեյցարիայի Լուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա։ Դրա վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում։

Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները։ Ավագը հարյուր երեք տարեկան էր։ Կրտսերը տասը տարեկան էր:

Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը։ Դրանք գրել են ձախ ձեռքով:

Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ, իմանալու ժառանգության մասին:

Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին։ Նա փողերն իր տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

96․ Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված բարդ նախադասությունները բորդ դարձրու։ 

Հանկարծ հայտնվեց նա, ով դավաճանել էր իր ընկերներին։
Որեմն կատարվե՞ց երազանքդ, սպանեցի՞ր նրան։
Այստեղից չի լսվի այն, ինչը քեզ նյարդայնացնում է։
Հևասպառ սարն էր բարձրանում նա, ով միշտ բողոքում էր ոտքի ցավից։

97․ Պատմիր ընտանիքիդ մասին (ովքե՞ր են անդամները, ինչո՞վ եք իրար նման, ինչպե՞ս եք իրար հետ ապրում, ինչ սովորություններ ու ավանդույթներ ունե՞ք, ինչպե՞ս են անցնում ձեր ընտանեկան տոները։)

Իմ ընտանիքը բաղկացած է 5 անդամից՝ հայրիկս, մայրիկս, քույրս, եղբայրս և ես։ Քույրս ինձնից մեծ է 2 տարով, եղբայրս ինձնից փոքր է 3 տարով։ Մեր ընտանիքն ամենահամերաշխ ընտանիքն է, միշտ ջերմություն կա։ Ընդհանրապես մեր ցեղը շատ աշխույժ է, մենք մի ամբողջ ցեղով ամեն ամիս 2-3 անգամ հավաքվում ենք, ուրախանում ենք, տոներ ենք նշում․․․ Մենք շատ սովորույթներ ունենք, երբ 3 երեխաներով առավոտյան գնում ենք դպրոց, պատշգամբից հայրիկս ու մայրիկս մեզ համբույրներ են ուղարկում, ձեռքով հաջողություն են անում և ժպիտներ են տալիս։ Արդեն 9 տարի է ես այդպես եմ դպրոց գալիս։

98․ Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտիր՝ քանի ձևով կարող ես։

Կարկտին հաջորդեց անձրևը։

Անձրևը հաջորդեց կարկուտին։

Կարկուտին հաջորդողը անձրևն էր։

Կարկուտից հետո սկսեց անձրև գալ։

Անձրև էր գալիս կարկուտից հետո։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում է գյուղի հետ։

Օրանջիայի ձորակը մի բարակ արահետով միացվում է գյուղի հետ։

Գյուղի հետ է միացվում Օրանջիայի ձորակը։

Մի բարակ արահետով է միացվում գյուղի հետ։

Խորհրդավոր է գիշերային զանգի ձայնը՝ լի ինչ որ գուժկան հնչյուններով։

Գիշերային զանգի ձայնը լի էր գուժկան հնչյուններով;

Խոհրդավոր է գիշերային զանգը։

Այդ ձայնը՝ գուժկան հնչյուններով, խորհրդավոր գիշերային զանգի ձայն էր։

Ննջարանը լուսավորվում էր արդուզարդի սեղանին վառվող մոմերով։

Արդուզարդի սեղանին վառվող մոմերով էր լուսավորվում ննջարանը։

Ննջարանը լուսավոր էր վառվող մոմերի շնորհիվ։

Սեղանին վառվող մոմերը արդուզարդ էին, որոնք լուսավորում էին սենյակը։

Միմիայն սարսափից էր դիմել այդ հուսահատ քայլին։

Այդ հուսահատ քայլին սարսափից էր դիմել։

Նա դիմել էր այդ հուսահատ քայլին միմիայն սարսափի պատճառով։

Սարսափն էր, որ նրան դրդեց այդ քայլին։

Մեր տան պատշգամբից տեսա աղջկանը՝ ցախը շալակին, բրդե շալը գլխին։

99. Բաղադրյալ բառեր կազմիր միայն տրված բառերի արմատներով։

Հայրապետ — հայրություն, պետություն

սահմանազոր — սահմանամերձ, զորություն

դիմադիր — դիմադրություն, դիր․․․

խաչակնքել — խաչադրվել, կնքահայր

ծանրակշիռ — ծանրություն, կշռաքար

գլխարկ — հաստագլուխ, պարկ

զվարթաբան — զվարթություն, բանասիրություն

ձայնասփյուռ — ձայնամշակում, սյուռքահայություն

լուսապսակ — լուսավորություն, պսակադրություն

աստղագուշակ — աստղագիտություն, գուշակություն

մեղմաշունչ — մեղմօրոր, շնչամերձ

բարետես — բարեհամբյուր, տեսություն

ժպտալից — ժպտերես

100․ Նախադասությունն ընդհարձակիր՝ կետերը համապատասխանաբար բառերով փոխարինելով։

Գազան գայլը ձագուկների պահապանն է։

Չաղլիկ փղիկը նիհարելու խնդրանքով դիմեց ընձուխտին։

Սոված կոկորդիլոսը տատիկին ասաց, որ շուտով ուտելու է նրան։

Ջրառատ ջրհորը արևի և մարդկանց անուշադրության պատճառով ցամաքել էր։

Հայոց լեզու

81․ Բառակապակություններ կազմիր՝ հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով։

Վերադառնալ տուն։

Անդրադառնալ մտքին։

82․ Կետերը փոխարինիր հարմար շաղկապով կամ շաղկապական բառով։

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որ սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, ինչ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Եվ մեծահռչակ զորավար էր, և երկրների կուսակալ:
Քանի որ նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:
Այդ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

83․ Կետերը փոխարինիր նախադասություններով, որոնք նկարագրեն, բացատրեն կամ վերաբերմունք արտահայտեն։

Սպորտային կազմվածքով և լավ մարզված ամերիկուհի Արդատ Էվիտը կյանքում առաջին անգամ էր օդանավից պարաշյուտով թռչում, բայց ճիշտ նշանակված տեղում վայրէջք կատարեց։ Նա շատ հանգիստ էր, և ընդհանրապես չէր վախեցել, թեև կինը յոթանասունչորս տարեկան էր, բայց նրա թռիչքն ավելի հաջող էր, քան նրա հետ ցատկող պարաշյուտիստ աղջիկներից շատերինը։

84․ Ընդգծված նախադասությունները բառակապակցություններ դարձրու և ստացված բառակապակցություններն անհրաժեշտ դեպքում տրոհիր։

Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում աչքից անհետացող կածանը
Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, դդմումները բերելու համար։
Նրան զարմացրեց, անծանոթ մարդկանց մուտքը։Բերդի մուտքը նկարելուց, մատիտը մի պահ ձեռքին մնաց:

85․ Կետերի փոխարեն տրված հոմանիշները հերթով գրիր։ Բացատրիր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները։

Հիվանդության պատրվակով դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել:

Ո՞վ քեզ դրդեց այդ արարքին:

Լքեց իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

86․ Նախադասությունները լրացրու՝ կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով։

Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր «Ինչ խելացի է, ամեն բան գիտի»:
Քաղցն անհամբեր էր դարձրել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «Անշորհքը ոչինչ չի տալիս ուտելու»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «Ես հեռանում եմ, ինձ չսպասես»:
Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «Անտառում գազաններ կան»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «Որքան դժկամ է այս ժողովուրդը»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «Շատ եմ ուզում սեռս փոխեմ»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «Անպատասխանատու է շատ, ինչու է ուշանում»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «Լսիր շատ, խոսիր քիչ, մտածիր ճիշտ»:

87․ Նախադասության ընդգծված մասը հանիր և ստացված մասը անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա։

Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այդ մասին։ Այդ վեճը նոր թափով բորբոքվեց։

Մագնիսական դաշտը լայնացրել է մաշկի մազանոթները, որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը:

Ուղևորի համար ջերմանավ էի ընտրել։

Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան ունենա:

Միշտ չէ, որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն։

Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր։

Գերմանացի մի ինժեներ պատրաստել է չմուշկներ։

88․ Տրված բայերը պատճառական դարձրու։ Պատճառական դարձնող մասնիկն ընդգծիր։

ա) Խաղալ — խաղացնել դողալ — դողացնել եռալ — եռացնել թվալ — թվացնել հավատալ — հավատացնել
բ) Փոքրանալ — փոքրացնել լավանալ — լավացնել վատանալ — վատացնել բարեկամանալ բարեկամացնել թշմանալ — թշնամացնել մանրանալ — մանրացնել հզորանալ — հզորացնել բարձրանալ — բարձրացնել քարանալ — քարացնել:
գ) Հասնել — հասցնել թռչել — թռցնել տեսնել — ցույց տալ փախչել — փախցնել փակչել կպչել — կպցնել:

89. Ըստ տրված հատևության՝ տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմիր։

Եթե մի բանը կարող ես գործով ապացուցել, խոսքերդ իզուր մի վատնիր։

90․ Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում։

ձեռ — ձեռագիր հյուր — հյուրասիրվել հույս — հուսահատված, վերջ — վերջակետ գետ — գիտաժողով գետ — գետափ

Հայոց լեզու

66․ Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր:
Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց  խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:

67․ Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել զգացմունքներին:

Տիրել գահին:

Դավանել հավատքին:

68․ Սկզբից տասը-տասներկու նախադասություն կազմիր, որ ամբողջական տեքստ դառնա։

69․ Առաջին նախադասությունը փակագծում գրված բառով միացրու երկրորդին։

Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում էր անտառի բացատում, երբ որ որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին:
Այծը նախատեց աղվեսին, երբ աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել:Ծիծեռնակները ծաղրում էին կարապներին, քանի դեռ կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար:
Նրանք որոշեցին խայթոցով վնասել մեղրը տանողներին, ուստի եղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ:
Ծովին հասնելը փրկություն էր թվում, չնայած ովի ջուրը չի խմվում:
Մտքինը նրան պատժելը չէր, թեև ձեռքը մեկնեց անկարգին բռնելու:

70․ Հիմնավորիր՝ Մարդկությանը ժամանակի մեքենա է անհրաժեշտ։

Իմ կարծիքով Մարդկութկանը ժամանակի մեքենայե անհրաժեշտ որպեսզի իհայտ գան անցայլում մնացած շատ հետաքրքիր բաներ։Մարդիկ կհանդիպեին և կշփվէին շատ գրողների,նկարիչների և այլ արժանաոր մարդկանց հետ։Եվ իհարկե կտեսնէին թէ ինչ սխալներ են արել այն ժամանակ որ ծովից ծով հայաստանից մբացել է մի բոռ հայաստան,և հուսամ, որ այդ սխալները հիմա չէին կրկնի։

71․ Յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ են ցույց տալիս նա, 
նքը բառերը։

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են: նա — ասում է ընկերոջը, ինքը — ասում է իրեն

Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է: նա — ասում է աղջկա, իրեն — ասում է տատին

Աղջիկը զարմացած նայեց տատին,  ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է: ինքը — ասում է աղջկան, նրան — ասում է տատին

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում: իր — ծերունու

Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում: — նրա — ծերունու մանկությունը

Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:  ինքը — գալը

Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից: նա — գայլը

72․ Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ (քանիսը կարող ես):

Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց երկիր մոլորակի շուրջը:

Քրիստին Լիսկևիչը շուրջերկրյա ճանապարհորդությո՞ւն կազմակերպեց։

Շուրջերկրյա ճանապարհորդությո՞ւն կազմակերպեց Քրիստին Լիսկևիչը։

Փոքրիկ առագաստանավո՞վ կատարեց շուրջերկրյա ճանապարհորդհություն։

Շուրջերկրյա ճանարապհորդությունը միայնա՞կ կազմակերպեց։

Միայնա՞կ էր կազմակերպել այդ ճանապարհորդությունը։

Երկիր մոլորակի շո՞ւրջ կատարեց ճանապարհորդությունը։

73․ Տրված տեքստերը համեմատիր, տարբերությունները գտիր և մեկ նախադասությամբ գրիր, թե այդ տեքստերն ինչով են տարբերվում։

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են: Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված: Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Ինձ թվում է, որ տարբերությունն  այն է, որ առաջին հատվածում ավելի գրագետ էր ներկայացվախ, իսկ եկրորդում ավելի բառացիորեն էր և ավելի հասկանալի, չնայած ավելի կոպիտ էր։

74․ Հիմնավորիր այս միտքը՝ Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենան։

Որոշ չափով համաձայն չեմ այս մտքի հետ, որոշ չափով համաձայն եմ։ Մարդ չպետք է զղջա անցյալում արած իր սխալի համար, եթե իհարկե դա մեղք չէ, նա ուղղակի պետք է աշխատի իր վրա, որպեսզի այդ սխալը չկրկնի։ Չնայած մարդը չպետք է անցյալը մոռանա, ամեն մեկն էլ պետք է հիշի իր անցյալը, չ՞է որ դա նրա կյանքն է, նա պետք է անցյալը հիշի և դրա սխալները սրբագրելով իր ապագան կառուցի։

75․ Ա․ և Բ նախադասությունները համեմատիր և տարբերությունները գտիր։

Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով  կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով  կես ժամ: Դա պարզվել է  ամերիկացի գիտնականների հետազոտություններից:

Առաջինում պատմում է գործողության մասին, թե ինչ են պարզել գիտնականները, իսկ երկրորդում ասվում է, թե ում կողմից է կատարվել գործողությունը։

Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ  Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

Ա հատվածը մեկ նախադասություն է և պարզ է, իսկ երկրորդը երկու նախադասություն է, բարդ է։

Ա. Դրանց մեջ է նաև  արեգակնային մի ժամացույց,  որը  պատրաստվել  է տասնվեցերորդ դարում:  Բ. Դրանց մեջ է նաև  արեգակնային մի ժամացույց:  Դա պատրաստվել  է տասնվեցերորդ դարում:
Ա. Թանգարանի  այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան, որտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության մասին: Բ. Թանգարանի  այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան: Այնտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության մասին:

76․ Ուրիշի ուղղակի խոսքերն անուղղակի դարձրու ր գրիր ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպես փոխեցիր։

Արագիլին հարցրին, թե ինչո՞ւ է անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց բարեկամին, որ շնորհակալ է հյուրընկալության համար, և հայտնեց, որ նա գնում է։Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց, թե ով է մոծակը, նա նրան չի ճանաչում։Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց, որ նա նրանից չի վախենում, ոչովհետև առյուծը նրանից ուժեղ չէ։

77․ Ուրիշի անուղղակի խոսքերն ուղղակի դարձրու և գրիր ընդգրկված բառերից յուրաքանչյուրն ինչպես փոխեցիր։

-Ես միշտ ուզում եմ իմանալ, թե ինչու են փայլում աստղերը․ — ասում էր Փոքրիկ Իշխանը։

-Ինձ բոլոր աստղերն են ենթարկվում․ — ասաց թագավորը։

-Ես շատ տարօրինակ մարդկանց եմ տեսել․ — պատմում էր ճանապարհորդը։

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը․ — պնդում էր գործարար մարդը։

-Նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կ՞ա արդյոք․ — հարցնում էր աշխարհագրագետը։

78․ Նախադասությունն ընդհարձակիր՝ ընդգրկված բառին ավելացնելով լրացումներ, որոնք նույն հարցին պատասխանեն։

Գնացքը արագ և վայրի կերպով մոտենում էր կայարանին, որպեսզի մարդկանց քաղաքից-քաղաք տեղափոխի։

Կետը թափահարեց հսկա և ծանր պոչը, որպեսզի վախեցնի շրջապատում եղած մարդկանց և ձկներին։

Խիզախ և ակտիվիստ բազմությունը սպասում է, որպեսզի նախարության հետ զրույց ունենա, որ Ամուլսարը հանք չի լինելու։

Կրինարեը դանդաղ շեմելով դուրս եկան ափ, որպեսզի մի քիչ թաքանան, արևայրուկ ընդհունեն և կրկին ջուրը մտնեն։

79․ Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված։ Գտիր օրինաչափությանը չենթարկվող բառը։

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

Հայոց լեզու

46.Ի՞նչ բառով կարող ես փոխարինել Ա և Բ շարքերի ընդգծված բառերը: Փորձի՛ր երեքական նախադասություններ կազմել որպիսի և որպեսզի բառերով:

Ա. Ծովը սաթի մի այնպիսի կտոր ափ նետեց, ինչպիսին աղջիկը դեռ չէր տեսել: Հյուրը չափազանց շոյված էր. ի՜նչ ընդգծված վերաբերմունք, ինչպիսի՜ ընդհունելություն:

Բ. Նա շատ վաղ էր արթնացել, որպեսզի հասցներ կատարել խոստացածը: Մի քանի քայլ առաջ եկավ, որպեսզի լավ տեսնի հուշարձանը:

47․ Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերով մեկով:

ա) Սրահարված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հրապուրեցին:

Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կերտելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինելու:

48․ Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:

Ընկնել՝ փոսը:

Ընկած լինել՝ ջրավազանը:

49․ Տրված պարզ նախադասությունները բարդացրո՛ւ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (կարող ես նախասադությունները կապող անհրաժեշտ բառեր ավելացնել):

Ձկնորսի խոշոր ցանցը մի փոքրիկ և ոսկեգույն ձկնիկ ընկավ։

Նայում էի Միջերկրական ծովի մեղմ ալիքներին։

Հսկա նավից ապշահար հետևում էին աշխատող հնդկացիներին։

Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք թզուկների դղյակին։

50․ Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտիր բառակապակություններով։

Գահընկեց — գահին նստեց

իշխանազուն — իշխանությունից զրկված

արևազուն — արևի զրկված

արյունարբու — արյուն խմող

արքայանիստ — արքայի նիստ

դյուրաբեկ — դուրը բերող

գավաթակից — գավաթը կցող

դրկից — դրսից կից, հարևան

51․ Բարդ նախադասության ընդգծված մասը հանիր։

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է։

Մեքսիկայում տարածված է ֆուտբոլի մի նոր տեսակ։

Ամազոնի ավազում մի հետաքրքիր ծառ է աճում։

Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող և գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի։ Այս անգամ նրան ճանարապհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որը տասնվեց դար առաջ են ստեղծվել։ Ովքե՞ր են դրանց հեղինակները, ինչպես են դրանք մի քանի կիլոմետր հեռու գտնվող քարհանքից հասցվեց այստեղ։

Նրա վրանը լիքն էր թխվածքի փշրանքով։

Հարազատները հաջողություն մաղթելու փոխարեն մեկ անգամ էլ լավ դնգստեցին Փղիկին։

Հնագետների մի քանի ամիս է պետք։

Անապատներում քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատակներով։

Մասնագետները պնդում են։

52․ Տեքստը փոխադրիր և ավարտիր նրան հաջորդող հետրություններից նրանցով, որոնք տեքստին են բխում։

Ագռավին աղավնու շորորուն քայլը շատ դուր եկավ, նա էլ որոշեց, որ պետք է քայլի աղավնու նման։ Փորձեց-փորձեց, բայց չստացվեց։ — Էհ, ինչ հիմարություն է, ավելի լավ է կրկին պապերիս նման քայլեմ։ Փորձեց, տեսավ, որ պապերի նման քայլելն էլ է մոռացել։ Այդ օրվանից ագռավը չի կարողանում ոչ շորորալ, ոչ էլ իր պապերի նման քայլել, ցատկոտում է։

Առակը ցուցանում է, որ` դ) եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա։

53․ Թիվ ցույց տվող բառերը գտիր։ Առարկա ցույց տվող բառերը ո՞ր դեպքում են հոգնակի ձևով գործածվում նրանց հետ։

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց։

Մասնակից հարյուր իննսունվեց երեխաները նույն երգը երգեցին։

Երբեմն սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում։ Մի անգամ 1868 թ․ ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց։ Մեկն իսկական էր, մնացած ութ արևները կեղծ էին։

Երբ գործողությունը հոգնակի թվով է կազմած, ապա գոյականն էլ է այդպես կազմվում։

54․ Ա և Բ նախադասությունները համեմատիր և տարբերությունները գտիր։

Ա․ Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է «կարող է պատահել»։ Բ․ Դիվանագետն «այո» ասելիս մտածում է «կարող է պատահել»։

Ա․ Եթե ասում է «կարող է պատահել», ուրեմն մտածում է ոչ։ Բ․ «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»։

Ա․ Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ։ «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ։ Բ «ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ։

Ինձ թվում է, որ Ա նախադասության մեջ խոսքը վստահ չէ ասվում, այն կազմվում է եթե-ով, իսկ Բ նախադասության մեջ խոսքն ավելի կրճատ է, և քեզ ավելի շատ է վստահեցնում տեղեկության մասին։

Ա․ Լոձի պողպատյա սայրերի և սափրիչ մեքենաների գործարանի ներքին կանոններն այնպիսին են, որ գործարանում աշխատող տղամարդիկ պարտավոր են չսափրված ներկայանալ աշխատանքի։ Բ․ Ըստ լոձի պողպատյա սայրերի և սափրիչ մեքենաների գործարանի ներքին կանոններն այնպիսին են, որ գործարանում աշխատող տղամարդիկ պարտավոր են չսափրված ներկայանալ աշխատանքի։

Ա․ Գործարանի մուտքի մոտ հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը։ Բ․ Գործարանի մուտքի մոտ հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը։

Ինձ թվում է այստեղ տարբերությունն այն է, որ Բ-ում ավելի հստակ է բացատրում գործողության պատճառը։

55․ Նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրու, անհրաժեշտ դեպքում դրանցում որոշ փոփոխություններ արա։

Գառնուկը ջրհորում ինչ որ մի բան տեսավ։ Դա տեսնելիս դաշտում կփախչեր։

Պապն այդ օրը ինչ որ բան էր պատմում, աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ։

Պայմանը սա էր, որ Գիքորը պիտի տուն մաքրեր, ամաններ լվանալ, ոտնամաններ սրբեր։

Քերականության մասին մի բան եմ լսել, որ բոլոր արվեստների հիմքն է։

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի։

Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, քանի որ ձմռան պարապությունից ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում։

Առարակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարները սկսեցին նրան ծաղրել և բարկացնել։

Ծարավ այծը մոտեցավ ջրհորին, որտեղ աղվեսն էր նստավծ։

Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ։

Պատանին գնաց մի ալեհեր մարդու մոտ, որպեսզի հարցնի ճանապարհի մասին։

Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորի։

56․ Նախադասությանը ինչպե՞ս, ի՞նչ ձևով, ինչքան հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակություններ ավելացրու։

Հանգստացած թագավորը արդեն կրթված ձևով նստեց։

Հանդարտված առյուծները հանգստացած կանգնեցին նրա գահավորականի մոտ։

Հիավանդ մարդը 5 դեղ խմեց։

57․ Կետերի փոխարեն պահանջված ձևով գրիր փակագծում տրված բառերի հականիշները։

Փարիզում անցորդներից մեկը վարար անձրևի տակ ընկավ։ Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց։ Երևի աշխարհում դեռ ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին անձրևանոցով չէր պաշտպանվել։

Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը, դեպքի ակամա վկան՝ ոստիկանը զարմանքից բղավեց։ Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր Քնած շիկահետ կինը կտավը։ Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էր ոստիկաններին։ Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված։ Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ հայտաբերվել էր տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողցված նկարների ամբողջ պատկերասրահ։ — Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվեի, — դժբախտությամբ ասաց գողը, երբ նրան ձեռբակալեցին։

58․ Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրու, որ ամբողջական տեքստ դառնա։

Երկուշաբթի էր, այսօր Փարիզի մի փոքրիկ փողոցում բնակիչները պետք է նամակները բերեն և գցեն փոստարկղը, չէ որ ամեն շաբաթ այդպես են անում և նամակ են ուղարկում իրենց հարազատներին։ Ջիմն այս անգամ նամակ էր գրել իր մեծ եղբորը, նա 7 տարեկան էր և իր փոքրիկ թաթիկներով իր երազանքն էր գրել, խնամել էր այդ նամակը երկար ժամանակ և ահա եկավ երկուշաբթին, նա պետք է այդ նամակը ուղարկեր Անգլիա, որպեսզի եղբայրն իր ուզածը անի, իր համար հեծանիվ գնի։ Նա անհամբեր սպասում էր եղբոր նամակին, նրա պատասխանին։ Ահա եկավ այսքան սպասված օրը և Ջիմը ժամը 7-ին վաղ առավոտյան արթնացավ և վազելով գնաց դեպի փողոցի ծայրը՝ փոստարկղի տեղը։ Ճանապարհին նկատեց, որ իրենց փողոցի խանութում իր սիրելի թխվածքն են նոր ստանում, և այն թարմ-թարմ տեղադրում են խանութում։ Նա ձեռքը գցեց գրպանը և տեսավ, որ մոտն ունի այնքան գումար, որքան անհրաժեշտ է նախաճաշի համար։ Արագ-արագ մտավ խանութ, նամակը դրեց սեղանին, որպեսզի բռնի թխվածքը, գումարը տվեց և արագ հեռացավ խանութից, նամակը թողնելով խանութում։ Հասավ փոստարկղի մոտ, նա շատ ուրախ էր, որ վերջապես նամակը կգցի փոստարկղը և իր եղբայրը կկատարի իր երազանքը, բայց նա հանկարծ նկատեղ, որ նամակն իր մոտ չէ։ Նա վազեց դեպի խանութ, այդ պահին տեսավ, որ բեռնատար մեքենաների վարորդները խանութի աշխատողի մոտ գումարն են ստանում, որպեսզի հեռանան, և պատահմամբ վերցրեցին սեղանին դրված նամակը, գումարի փոխարեն, նստեցին մեքենան և գնացին։ Ջիմը վազում էր նրանց հետևից, հույս ունենալով, որ նրանք կկանգնեն, և իր նամակը հետ կտան նրան, Ջիմն անհույս նստեղ գետնին և սկսեց լաց լինել, ժամը 5-ին գալու են տանելու նամակները, իսկ այդ ժամանակ ժամը 8-ն էր, նա ուներ երկար ժամանակ իր նամակը վերադարձնելու համար։ Վազեց տուն, նախ մայրիկը բարկացավ, առանց զգուշացնելու տնից բացակայելու համար, իսկ հետո նա արագ բարձրացավ տատիկի սենյակ, բացեց նրա տետրը, որտեղ գրված էին բոլոր հարևանների համարները, զանգահարեց Մերի տատիկին, չէ որ խանութը նրանց էր պատկանում, նա խնդրեց բեռնատար մեքենաների վարորդների հասցեն, որպեսզի գնա նրանց մոտ։ Հասցեն իմանալուց հետո պատրաստվեց, բայց նա միայնակ չէր, նրա հետ էր իր 14 ամյա քույրը՝ Հեյլին, նա գալիս էր եղբորը օգնելու։ Նրանք գնացին ըստ հասցեով, մեծ դժվարություններից հետո գտան բեռնատարի վարորդներին, տղան խնդրեց նրան հանձնել այն նամակը, որը թյուրիմածության պատճառով վերցրել էին, վարորդները զարմացան, նրանք բացեցին ծրարը, և տղային ցույց տվեցին, որ այնտեղ միայն գումար է։ Ջիմը սկսեց լացել, Հեյլին նրան հանգստացրեց, ասացմ, որ գնան տուն, նա նրա համար նորը կգրի։ Ջիմը շատ էր տխրել, նա իր սրտի խոսքն էր գրել եղբորը, նա գրեթե մեկ ամիս չարչարվել էր այդ նամակի և գունազարդ նկարների համար։ Տուն գնալու ճանապարհին նրանք տեսան, թե ինչպես են մարդիկ փոստարկղի մոտ հավաքվել, իսկ աշխատողները պատրաստվում էին հանել փոստարկղի նամակները և տանել։ Հեյլին եղբորն ասաց, որ խանութ մտնեն, պաղպաղակ գնեն և մի քիչ հանգստանան։ Երբ մտան խանութ, Ջիմը ինչ որ բան նկատեց սեղանի տակ ընկած, կռացավ, վերցրեց, բացեց ծրարը և տեսավ, որ ներսում իր նամակն է։ Նրա երջանկությանը չափ չկար, նա արդեն լացում էր։ Ժամը 4։50 էր, մեծ մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին։ Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը։ Վերջ։ Ձեռքերը տափ տվեց ու գնաց առաջ։

59․ Պատմությունը փոխադրիր ներկա ժամանակով։

Մրջյունը մի ժամանակ մարդ է լինում և զբաղվում է հացահատիկ մշակելով։ Բայց նա չի բավարարվում իր աշխատանքի պտուղներով, նախանձում է, և գողություն է անում։ Այդ ագահության պատճառով Զևսը զայրանում է և նրան միջատ է դարձնում։ Բայց նոր կերպարանքի մեջ էլ նրա բնույթը չի փոխվում, ու մնում է դաշտերում ու կալերում վազվզող, ցորենի ու գարու պաշար հավաքող։

60․ Ըստ տրված հետևության, պատմիր տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն։

Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ինչ ասես կհնարի։

Ես չգիտես ինչու հիշեցի Սուտասանը հեքիաթը։

62․ Տրված նախադասությունը համառոտիր, դարձրու վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ։ Քանի՞ նախադասություն է ստացվում։

Կանգանծ էի կապիկների վանդակի մոտ և շոյում էի ձագուկներին։

Բիլը անհամբեր էր և շտապողական, բայց ես շոյում էի ձագուկներին։

Մետաղացանցի արանքից շոյում էի կապիկների փրչոտ ձագուկներին։

Հակառակ Բիլի շտապողականությանը՝ ես շոյում էի ձագուկներին։

Տասը րոպե վանդակի մոտ կանգանած ձագուկներին էի շոյում։

63․ Ուրիշի ուղղակի խոսքը գրիր․ կետադրությանն ուշադրություն դարձրու։ Ե՞րբ է ուղղակի խոսքը չակերտների մեջ գրվում

Ա. Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգումի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց այնուամենայնիվ փառահեղ իր գահին:
— Ահա և հպատակը,— բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:
«Այդ ինչպե՞ս ճանաչեց,-անցավ Փոքրիկ իշխանի մտքով,- չէ՞ որ ինձ առաջին անգամ է տեսնում»:
Փոքրիկ իշխանը մտածում էր.«Այսքան բարձր սարից այս ամբողջ մոլորակը և նրա վրայի մարդկանց կտեսնեմ»: Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն: «Ինչ տարօրինակ մոլորակ է, մտածեց Փոքրիկ իշխանը,- բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով»:

Բ. «Բոլորը բնության օրենքներին են ենթարկվում, նույնիսկ երբ նրան են հակադրվում, նրա հետ են գործում նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկանում են նրա դեմ գործել»,- ասել է Գյոթեն: Գյոթեն գրել է, «Բնության պսակը սերն է: Միայն սիրո միջոցով են մոտենում նրան»:

Գ. Շվեյցարական Ալպերում ճանապարհորդներին ծաղիկները չքաղելու կոչ են անում: Այդ կոչերն արված են՝ ազգային հոգեբանությունը հաշվի առնելով: Ֆրանսերեն մակագրությունն ասում է «Ծաղիկներով հիացե՛ք, բայց մի՛ սպանեք նրանց»: Կոչն անգլերեն հնչում է որպես քաղաքավարի խնդրանք. «Խնդրում ենք ծաղիկները մի՛ քաղեք»: Գերմաներեն արգելքը կտրուկ է .«Մի՛ քաղեք ծաղիկները»:

64․ Տեքստը վերականգնիր՝ պարբերությունների հաջորդականությունը փոխելով։

Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:

Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:

Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին։

Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:

65․ Սխալ կազմած  պատճառական բայերն ուղի՛ր:

Քնացնել, հաշտեցնել, լռեցնել, ուտացնել, լսեցնել, ճերմակացնել, կարմրացնել, վախեցնել, աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահեցնել, ծառայացնել, ապրեցնել: