Փորձերկ

Լաբորատորփորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:

ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք

էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի

հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:

2mg+O->2Mgo+Q

Լաբորատորփորձ 2. Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:              

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,

հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

գ) Իրականացրեք չեզոքացման ռեակցիա և գրեք ընթացող ռեակցիայի մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային ռեակցիաների հավասարումները:

Լաբորատորփորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4. H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:

ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք

էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե

ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:

Հալոգեններ

1744460505mmmmmmmmmmmmmm10.png
apat_11mmmmmmmmmmmmmmmmm5.png
ab15-6mmmmmmmmmmmmmmmmm65.png
laminariya.jpg
Chlorine_gas.jpg
chlorine-55.jpg
download (2).jpg
images (8).jpg

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի:

Քիմիական միացություն առաջացնելիս հալոգենների ատոմներն ընդունակ են հեշտությամբ միացնելու մեկ էլեկտրոն, և այդ պատճառով հալոգենների ատոմների առավել բնութագրական օքսիդացման աստիճանը  –1 է: Մասնավորապես մետաղի հետ փոխազդելիս հալոգենի ատոմը նրանից մեկ էլեկտրոն է վերցնում և փոխարկվում 1– լիցքով իոնի: Հալոգենի և մետաղի ատոմների միջև ծագում է իոնային կապ, և առաջանում է աղ: Այստեղից էլ ծագել է ենթախմբի «հալոգեններ» ընդհանուր անվանումը` «աղածիններ» (hունարեն թարգմանությամբ halos` աղ, genos` ծնող): 

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

Հալոգենները այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

Առաջինը հայտնաբերվել է քլորը ` 1774 թվականին, մյուսները` մի քանի տասնամյակ անց. ֆտորը ` 1886 թվականին, բրոմը ` 1826 թվականին, յոդը ` 1811 թվականին:

Աստատը ռադիոակտիվ տարր է, գործնականում չի հանդիպում բնության մեջ, ստացվել է արհեստական ճանապարհով` միջուկային փոխարկման միջոցով, 1940 թվականին։

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկտրոններ, ուժեղ օքսիդիչներ են։ Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է։

Ֆտորը և քլորը խեղդող հոտով թունավոր գազեր են։ Բրոմը գորշ գույնի գարշահոտ հեղուկ է։ Յոդն ու աստատը պինդ նյութեր են ՝ որոշակի մետաղական հատկություններով: Յոդը բյուրեղային նյութ է, ունի սուբլիմվելու հատկություն։

Հալոգեններն օժտված են մեծ էլեկտրաբացասականությամբ, ունեն ուրիշ ատոմներից իրենց էլեկտրոն միացնելու մեծ հակում: Ատոմների շառավիղի մեծացման հետ էլեկտրոն միացնելու ուժը որոշ չափով պակասում է, որն արտահայտվում է էլեկտրոնի նկատմամբ խնամակցության էներգիայի արժեքների փոքրացմամբ:

Հալոգենները չափազանց ակտիվ նյութեր են, եռանդուն կերպով փոխազդում են ջրածնի, մյուս ոչմետաղների և մետաղների հետ՝ առաջացնելով հալոգենիդներ և հալոգենաջրածիններ։ Բազմաթիվ կիրառություններ ունեն հալոգենների թթվածնային թթուներն ու դրանց աղերը։ Հալոգենները քիմիապես շատ ակտիվ նյութեր են, փոխազդում են բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։ Նրանք բոլորը ցուցաբերում են բարձր օքսիդիչ հատկություն։

Քլոր պարունակող հանքանյութերն են հալիտը (քարաղ) ՝ NaCI, սիլվինը` KCI, սիլվինիտը` NaCI⋅KCI, կառնալիտը՝ NaCl⋅MgCl2⋅6H2O

Ֆտոր պարունակող հանքանյութերն են ֆտորապատիտները` Ca3(PO4)⋅CaF2 և պլավիկյան սպաթը` CaF2:

Բրոմը և յոդը սեփական հանքանյութեր չեն առաջացնում: Քլորի հանքանյութերը պարունակում են քիչ քանակներով բրոմ և յոդ: Այդ տարրերի աղբյուրներ են որոշ «դառը» լճեր, օրինակ` Ղրիմի աղային լիճը և Կասպից ծովի Կարա Բողազ Գյոլ ծոցը: Յոդի միացություններ առկա են նաև նավթահորային ջրերում և ծովային ջրիմուռներում:

Բոլոր ագրեգատային վիճակներում (գազային, գոլորշի, հեղուկ կամ պինդ) հալոգեն պարզ նյութերը կազմված են երկատոմ մոլեկուլներից (F2,Cl2,Br2,I2):

Ֆտորը` սուր գրգռող հոտով, բաց դեղին գույնի գազ է (20°C), չի հեղուկանում: Ֆտոր ՝ (F2)

Քլորը ՝ սուր խեղդող հոտով, դեղնականաչ գույնի գազ է (20°C), ճնշման տակ հեղուկանում է:  Քլոր ՝ (Cl2)

Բրոմը՝ տհաճ հոտով, կարմրագորշ (20°C) հեշտ ցնդող հեղուկ է: Բրոմ ՝ (Br2)

Յոդը ՝ սուր հոտով, մուգ մանուշակագույն՝ մետաղական փայլով, 20°C-ում պինդ նյութ է, որը հեշտ ենթարկվում է սուբլիմացման (պինդ վիճակից ամիջապես անցնումը գազային վիճակի): Յոդ ՝ (I2)

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ: Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևորագույն նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար։

Ֆտորը լայնորեն օգտագործվում է որոշ օրգանական նյութերի՝ սառնագենտների և ֆտորոպլաստների արտադրության համար։ Հեղուկ ֆտորը ծառայում է որպես օքսիդիչ հրթիռային վառելիքի համար։ Ֆտորը լայն կիրառություն է ստացել ինչպես սովորական, այնպես էլ «հարստացված» ուրանի արտադրության մեջ։ Ուրանի հանքաքարերից նախ ստանում են այդ մետաղի քառաֆտորիդը՝ UF2, որից էլ այնուհետև՝ մետաղական ուրանը:

Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը  ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը: Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում ՝ մանրաթելերի սպիտակեցման համար։

Կալիումի քլորատը ուժեղ օքսիդիչ է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների արտադրությունում: Նատրիումի քլորատը ծառայում է որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց։ Կալիումի և ամոնիումի պերքլորատները օգտագործվում են հրթիռային տեխնիկայում որպես օքսիդիչներ:

Մեծ քանակներով քլոր օգտագործվում է քլոր պարունակող օրգանական նյութեր ` լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ, ստանալու համար։

Արծաթի յոդիտի փոշին ցրելով ամպերի մեջ ՝ առաջացնում են արհեստական անձրև և այդպիսով կանխում հնարավոր կարկուտը: Յոդը լայնորեն օգտագործվում է վերլուծական քիմիայում՝ յոդաչափական եղանակով զանազան նյութերի ճշգրիտ քանակներ որոշելու համար։ Յոդի հետքերի հայտնաբերման նպատակով այդ հետազոտություններում գործածվում է նաև օսլայաջուր, որը հալոգենի աննշան քանակներից անգամ ստանում է վառ կապույտ գույն։

Հալոգենները կենսականորեն շատ անհրաժեշտ տարրեր են օրգանիզմում:

Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Ատամի արծնի հիմնական բաղադրիչ մասը ֆտորապատիտն է, որի պակասը օրգանիզմում առաջ է բերում կարիես հիվանդությունը: Դա կանխելու համար ատամի մածուկի մեջ ներմուծում են կալիումի ֆտորիդ:

Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման: Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները: Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է

Հետազոտական աշխատանք Նուկլեինաթթուներ

Կենսական տարեր են են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ քիմիսկսն նյութեր՝ գլյուկոզ,սախառոզ,օսռա,գլիկոգեն։

Նուկլեինաթթու

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:

ԴՆԹի-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջ ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկելոդիները: Նուկլեոտիդը միացությունը է՝ կազմված է երեք նյութերից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տարերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքով: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահօանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը: 

ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթաթի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրաքանչուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են :

ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը հայտնաբերել է ամերիկացի կեսնաբան Ջեյս Ուոթսոնը և անգլիացօ ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը: ՌՆԹն կառուցվածքով նման է ԴՆԹ- մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզոսիռիբոզն է այլ ռիբոզը: Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ անվանումը:

Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքաան քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար:

Հարցեր և վարժություններ.

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…

Պարզ Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութն է։

Բարդ երկու և ավելի քիմիական տարրի ատոմներից կազմվամ նյութն է։

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Ըստ ծագումնաբանության օրգանական և անօրգանական

☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

Թթվածին,կերակրի աղ

☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…

Շաքար,գլյուկոզ

☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Անօրգանականները որովհետև քիչ տարեր կան որ իրենց մեջ պարունակում են ածխածին։

☆֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

Անօրգանական

Թթվածրն O²

Կերակրի աղ -NaCl

ջուր֊H²O

Քլոր֊Cl

խմելու սոդա֊NaHCO³

Երկաթ֊Fe

ծծմբական թթու֊H²SO⁴

Աղոտ-N

Սպտակուց

պղինձ-Cu

Օրգանական

Շաքար

Գլյուկոզ-C⁶H¹²O⁶

Գինու սպիրտ֊C²H⁶O

Ածխաթթու գազ-Co²

☆֊ Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածները`Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

NaCl

Mr=22.99+35.45=58

նատրիումի և քլորիդի իոնների 1: 1

☆֊Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները.

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

Քիմիայի ինքնաստուգում

1.Ո՞ր  շարքում են  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2.Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում. ջրի կաթիլ, պղնձե թաս,  ալյումինե կաթսա,   ռետինե գնդակ,   պղնձե կուժ,  սառցե դղյակ, ոսկե  մատանի.

1) 3                        2)  6                            3)  4                                  4) 5

3Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

1. միայն պինդ  վիճակ

2. միայն  գազային վիճակում

3. միայն  հեղուկ  վիճակում

4. բոլոր  երեք  վիճակներում

5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորի զանգվածը,  որի ծավալը  2 սմէ, իսկ ոսկու խտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                    2) 9,65գ                   3) 3,86գ                       4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում  են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                      3)  H2O, N2, O3,  Ni, S8

2)   AgBr, H2, CaCO3, P4                                      4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.    HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,   Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O
BaO
CO2
Al2O3
MgO
SO3
Ca(OH)2
Fe(OH)2
NaOH
Al(OH)3 
HNO3
HCl
H2SO4
H3PO4
AgNO3
NaHCO3
K2SiO3
NaCl
CaCl2

9. Ո՞ր  շարքում է  գրված ֆոսֆոր,  թթվածին,  ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C 

    10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
1) միայն էլեկտրոններից
2) նեյտրոններից  և  էլեկտրոններից
3) պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
 4) միայն պրոտոններից

11. Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….  (նշված տարրերից ընտրեք մեկ մետաղ և մեկ ոչմետաղ)  ըստ  հետևյալ ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը ` NA
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =11
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) – Էլեկտրոններ և պրոտոններ ՝ 15, նեյտրոններ ՝ 16
դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը. Պարբերության համարը ՝ 3, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը ՝ 2

ա)  քիմիական  տարրի  նշանը ` P
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =15
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) – Էլեկտրոններ և պրոտոններ ՝ 15, նեյտրոններ ՝ 16
դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը. Պարբերության համարը ՝ 3, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը ՝ 2

ե)խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը.

Խմբի համարը ՝ 5, արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը ՝ 15

զ)էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

2)8)5

է)էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և  ենթամակարդակների).

Պատ ՝ 3s2p3

ը)Ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական:

Պատ ՝ Ոչ մետաղական.

 թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ.

Պատ ՝ H3PO4.

ժ)  Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ), տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr, տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում:

Mr (H3PO4= 3 + 31 + (16*4) = 98

Mo (H3PO4) = 31 * 1,66 * 10 – 24

m (H) : m (P) : m (O) = 1 : 31 : 16

12.Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   

ՀատկություններըԱնվանումը
  աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ     բջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ    1) կավիճ   2) սախարոզ   3) քացախաթթու   4) թթվածին   5)  քլոր   6)  յոդ

Ա) 3

Բ) 2

Գ) 1

Դ) 4

Քիմիա

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

H₂O,CO₂

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը

Ջրածնի 2 ատոմից և թթվածնի 1 ատոմից։

Ածխածնի 1 իսկ թթվածնի 2 ատոմից։

  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr

Mr H₂O=2×1+16=18

Mr CO₂=12+16×2=44

  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

Նյութերի որակական և քանակական բաղադրությունը արտահայտում են քիլիական բանաձևերով։

Նյութի քանակական բաղադրությունը ցույց է տալիս

  1. Ատոմների թիվը մոլեկուլում

N(H)=2ատոմ

N(O)=

2.

Ատոմների զանգվածային հարաբերությունը բարդ նյութում։

m(H)÷m(O)=1÷8

3.Ատոմների զանգվածային բաժինները բարդ նյութում։

w(H)=?%

w(O)=?%

Mr(H₂O)=18

w(H)=2×1/18×100=11(1)

w(O)=100-11.1=88.89

4.Ատոմների մոլային բաժինները բարդ նյութում։

x(H)=2/3 ×100%=66.67%

x(O)=1/3×100%=33.33

<>

Դաս 2- Գործնական աշխատանք 1. 

Նյութի հատկություն են կոչում այն հատկանիշները կամ բնութագրիչները որոնցով նյութերը նման են իրար, կամ տարբռրվում են միմյանցից։Նյութերն ունեն երեք հատկություն ֆիզիկական քիմիական և ֆիզոլոգիական։Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։Նյութի քիմիական հատկություները փոխարկումնրի կամ ռիակցաներին մասնակցելու ընդունակությունն է։Նյութի ֆիզոլոգիական հատկությունը ազդեցություն է կենդանի օրգանիզմի վրա։Դրական կամ բացասական։

                                                                                               

   Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 Պարզ նյութեր Բարդ նյութեր
  

Կատարել քանակական և որակական հաշվարկներ բարդ նյութերի հետ:

Ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, տարրերի  ատոմների զանգվածային բաժինները՝ w,զանգվածային հարաբերությունները:

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը
  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr
  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

7,8- րդ դաս. անցածի կրկնողություն

Թեմաները՝ Ֆիզիկական մարմին  և  նյութ: Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր:Մաքուր  նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական,  քիմիական, ֆիզիոլոգիական: 

Հարցեր և վարժություններ.

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Բնության մեջ կան մարմիններ և ճառագայթներ։Ֆիզիկական մարմինները ունեն զանգված ծավալ և ձև։m(կգ,գ,մգ,տ);V(մ’3,սմ’3,դմ’3,մլ)

  • Մոտավոևապես քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի մարդկությանը

Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։Նյութը փոքրագույն մսնիկների (ատոմ,մոլեկու,իոն) փոխազդեցության արդյունքն է։Ներկայումս մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տար։

  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։Պարզ նյութերը 400 հատեն։Բարդ նյութերը լինում են անօրգանական և օրգանական։Կան տարեր որոնք առաջացնում են միքանի պարզ նյութեր։

  • Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….

Դաս 2- Գործնական աշխատանք 1. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>                                                                                                         Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 Պարզ նյութեր Բարդ նյութեր
  
  

Կատարել քանակական և որակական հաշվարկներ բարդ նյութերի հետ:

Ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, տարրերի  ատոմների զանգվածային բաժինները՝ w,զանգվածային հարաբերությունները:

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը
  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr
  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում: