Թեմատիկ աշխատանք
1.Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:հայուրավորների կարգում:
- Գրիր այնթիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակև 6միավոր կարգային գումարելիների գումարին:9706
- Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:կփոքրանա 900-ով
- Յոթ հազար յոթ թիվը գրեք թվանշաններով:7007
- Որքանո՞վկփոքրանա 8561 թիվը, եթե նրա գրության տասնավորը փոխարինենք 0-ով:կփոքրանա 10-ով
- 2տ 50 կգ-ըկիլոգրամներով արտահայտած ինչքա՞ն կլինի:2050կգ
Տես օրինակը` 2տ=2000կգ, 2տ 50 կգ=2000կգ+50կգ=2050կգ
- 5տ 50 կգ-ըկիլոգրամներով արտահայտած ինչքա՞նկլինի:
- 2ցենտները կիլոգրամներով արտահայտած ինչքա՞նկլինի:
- 3ժ 25րոպեն րոպեներով արտահայտած ինչքա՞նկլինի:
- 5Ժամը րոպեներով արտահայտած ինչքա՞ն կլինի:
- 2տ 4ց 50 կգ-ըկիլոգրամներով արտահայտած ինչքա՞նկլինի:
12.Դասը սկսվեց 10: 40 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը:11:25
- Հաշվիր 3900+( 2100:3-12×50) արտահայտության արժեքը:4000
14.Որքա՞ն կլինի 200 x 9 + 200 + 9արտահայտության արժեքը:2009
15.Հաշվիր 1500+80 x (2400 : 8-290) արտահայտության արժեքը:2300
- 324-ին գումարիր 17 և 6 թվերի արտադրյալը:426
Ալիսան Թվերի աշխարհում:
Առաջադրանքներ:
Փորձիր կազմել խնդիր-առաջադրանքներ «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հիման վրա:
Երբ Ալիսը մտնում էր Մոռացկոտության անտառ, ամեն ինչ չէր, որ մոռանում էր, այլ միայն ինչ-որ բաներ: Օրինակ՝ շատ հաճախ մոռանում էր իր անունը, բայց հատկապես շաբաթվա օրերն էր հաջողեցնում մոռանալ:
Առյուծը և Միաեղջյուրը հաճախ էին այցելում Մոռացկոտության անտառը: Դրանք տարօրինակ էակներ էին: Առյուծը ստում էր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի և շաբաթվա մնացած օրերին ճշտախոս էր: Միաժանին իրեն այլ կերպ էր պահում. նա ստում էր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին և ճիշտ էր խոսում շաբաթվա մյուս օրերին:
Առաջադրանք 1.
Մի անգամ Մոռացության անտառում Ալիսը հանդիպեց ծառի տակ հանգստացող Առյուծին և Միաեղջյուրին: Նրանք հետևյալ պնդումներն արեցին.
Առյուծ.- Երեկ այն օրերից էր, երբ ես ստում եմ:
Միաեղջյուր.- Երեկ այն օրերից էր, որ ես էլ եմ ստում:
Այս երկու պնդումներից Ալիսը կարողացավ իմանալ, թե երեկ շաբաթվա ինչ օր է եղել: Փորձեք իմանալ, թե շաբաթվա որ օրն է եղել այդ երեկը:
Այդ օրը շաբաթ օրն էր:
Առաջադրանք 2.
Մի կղզու բնակիչներից յուրաքանչյուրը կա՛մ ասպետ է, որը երբեք չի ստում, կա՛մ ստախոս, որը միշտ
ստում է:
Մի անգամ այգում զրուցում էին այդ կղզու երեք բնակիչ՝ Ա, Բ, Գ: Նրանց մոտով անցնող անծանոթը Ա-ին հարցրեց. «Դուք ասպե՞տ եք, թե՞ ստախոս»: Պատասխանն այնքան ցածր էր, որ անծանոթը ոչինչ չհասկացավ: Այդ ժամանակ անծանոթը հարցրեց Բ-ին. «Ի՞նչ ասաց Ա-ն»: «Ա-ն ասաց, որ ինքը -ստախոս է»,- պատասխանեց Բ-ն: «Մի հավատացեք Բ-ին, նա ստում է»,- խոսակցությանը -միջամտեց Գ-ն:
Կղզու Բ և Գ բնակիչներից ո՞վ էր ասպետ և ո՞վ ստախոս: Գ-ն ասպետ է, իսկ Բ-ն ստախոս: