Старая   мудрая сова


5-2

13.10-18.10

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս, /Փորձիր սովորել անգիր, կատարիր առաջադրանքները/

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

 

Կարդա այսպես

յաղթեցեր — հաղթեցեր

հաւանեաց — հավանյաց

աչագեղոյ — աչագեղո

զպատանիդ — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ — միո

դիւցազանց — դյուցազանց

յաւիտենական — հավիտենական

 

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր

հաւանեաց — հավանիր

անսա — հավատա

բանից — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ — այդ պատանուն

զի — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն — մասին, պատճառով, համար

միոյ քինու — մի քենի

դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին

օրէն — օրենք, կարգ

զարմ — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն — սպանել

ծառայեցուցանել — ծառայեցնել

ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

 

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):

Հատվածն աշխարհաբար դարձրու:

Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Այս հատվածը ավելի շատ  Արտաշեսի մասին է:

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս, 

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

 

 

Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան: ոչ Սաթենիկի համար եղբորն օգնելն էր կարևոր

Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:

Հոգատար,բարի,խելացի ,կանոները պահող:

Փորձիր նկարագրել Սաթենիկին:

 

Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Սաթենիկը շատ կարգապահ,Բարեհոգի,ինքնավստահ և կանոները պահող էր:

Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից:

2Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով:

 

 

Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա`

ա) Սաթենիկը հավատում է իր խոսքի ուժին

բ) Սաթենիկը շատ է ուզում օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա: