Մայերենի/30.09

ԿՅԱՆՔ

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր հեղեղ, խավար բառերը:

հեղեղ-1. Անձրևից կամ ձնհալից գոյացած վարար ջրի արագ ու կատաղի հոսանք, ջրհեղեղ:

խավար-1. [գոյական] լույսի բացակայություն, բացարձակ մթություն:
2. (փոխաբերական) Հետամնացություն, տգիտություն:

 

  1. Պատմիր հեղեղի մասին:

 

  1. Պատմիր արևի մասին:
  2. Սովորիր լավ կարդալ:
  • Անգիր ենք սովորում  2 բանաստեղծություն: Ասմունքելու ենք Կոմիտաս: