Ձմեռային հեռավար դպրոց -2016, 4-րդ դասարան

18.01.2016թ.
4-րդ  դասարանՆոր թեմայի  հեռավար ուսուցում
Հռոմեական թվեր

Թվերը գրառելու համար կիրառվում են հռոմեական թվանշաններ`
Հռոմեական
թվանշաններ
Արժեքը
I 1
V 5
X 10
L 50
C 100
D 500
M 1000
Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ:
“Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:
Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:
Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով` III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա` հանվում` VII=5+2=7,
CM=1000-100= 900 և այլն։
Վերջինս կիրառվում է միևնույն թվի քառակի անգամ կրկնելը բացառելու համար:
Տասնորդական հաշվարկման համակարգից հռոմեականի տարբերություններից մեկն այն է, որ տասնորդական համակարգում թվերի մեծացմանը զուգահեռ աճում է դրանք արտահայտող թվանշանների քանակը` միանիշ, երկնիշ, եռանիշ և այլն, իսկ հռոմեական համակարգում այդպես չէ։ Օրինակ` քառանիշ 2015 թիվը հռոմեական թվանշաններով գրելիս այն ստանում է նույնպես քառանիշ MMXV տեսքը, իսկ ահա նրանից զգալիորեն փոքր 847-ի հռոմեական DCCCXLVII գրառումը բաղկացած է ինը նիշերից։
Եթե տասնորդական համակարգում թվի գրառման ժամանակ գրվում է տասնորդական կարգերն արտահայտող թվերի (տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ և այլն) միայն առաջին թվերը, ապա հռոմեական համակարգով թվերը գրելու դեպքում դրանք գրվում են ամբողջությամբ, օրինակ`
  • 3694=3000+600+90+4=MMMDCXCIV, MMM=3000, DC=600, XC=90, IV=4
Արաբական թվեր

:

Հռոմեական թվեր

Առաջադրանքներ:
Գրիր հռոմեական նշաններով՝
2, 5, 8,23,13, 6, 9, 11, 245:
Բացի “Արաբական թվերից” այսօր լայն կիրառում ունեն նաև “Հռոմեական թվերը”:
II 2
V 5
VI 6
VIII 8
IX 9
XI 11
XIII 13
XXIII 23
CCXXXXV 245

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.