ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

  Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

1905

Առաջադրանքներ՝

  1. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերները.

ա. Աստղերն են ժպտում լուսեղեն նազով:

Գիշերվա լուսնի լույսի ներքո փայլում էին աստղերը և բանաստեղծին թվում էր որ նրանք      ժպտում էին նազանքով:

բ. Խաղաղ դաշտերը մութն է համբուրում:

Բանաստեզծը համեմատում է երբ որ մութն ընկնում է  կարծես թե մութը փարվում և համբուրում է դաշտերին

  1. Բացատրիր ցնորք բառը և գտիր հոմանիշները:

Ցնորքը երևակայական պատկեր  է տեսիլք, պատրանք:
Մտքի հափշտակություն, երազանք:

ցնորք բառի հոմանիշները

ցնորք-Զառանցանք, պատրանք, մտապատրանք, երևույթ:

 

3.Դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները՝ կողքին գրելով դրանց եզակի թիվը:

աստղեր-աստղ

դաշտեր-դաշտ

աչքեր-աչք

4.Դուրս գրիր խաղաղ բառով բառակապակցությունները և ավելացրու այդ շարքը:

Խաղաղ դաշտերը

Խաղաղ օր

Խաղաղ երկինք

Խաղաղ հոգի

Ինչպիսի մարդիկ էին Ղազարոս Աղայանը և Հովհանես թումանյանը

Ինձ ավելի դուր եկավ Հ. Թումանյանը, որովհետև նա ավելի բաց,բարի,երեխաների հետ մտերմություն անող,զբաղեցնող մարդ էր:Նա իր բոլոր զավակներին տվել էր կրթության և հավասարապես մտածում էր թե աղջիկների թե տղաների բարձրագույն կրթության մասին: Իսկ  Ղ. Աղայանը ավելի խիստ,փակ մարդ էր:Նա նահապետական  էր և ավանդապաշտ: Ինձ դուր եկավ որ նրանք ընկերներ էին:Նրանք երկուսն էլ զգայուն մարդիկ էին: