1-ին օր

 

Մենք ամսի 06. ժամը 10.00-ին շարժվեցինք: Արևոտ և պայծառ օր էր: Գնում էինք ու գնում և նայում էինք պատուհանից դուրս: Շատ-շատ գեղեցիկ էր: Կանգառ արեցինք, մի քիչ հանգստացանք և անցանք մեր շատ սիրելի ֆուտբոլին: Խաղալուց հետո գնացինք դեպի Ձիթհանքով: Հասանք և տեղավորվեցինք: Տեղավորվելուց հետո սկսեցինք խաղալ: Երբ ճաշեցինք վերջացրեցինք, գնացինք վանք, աղոթեցինք և նայեցինք մեր շուրջը: Այնտեղ այնքան հիասքանչ էր և ազատ: Խաղում էինք մեր ռադիոհաղորդիչներով, իսկ հեռադիտակով հետևում էինք գողերին: Երբ գնացինք տուն, հոգնած էինք, ընթրեցինք և քնեցինք:

 

2-րդ օր

Առավոտյան վաղ էր, երբ արթնացա, տեսա մեր ընկեր Մամիկոնը իրեն վատ է զգում: Ժամը հինգից հետ էր տվել ու զուգարանից դժվարությամբ էր դուրս գալիս: Նա չլսեց մեծերին, միայն շապիկով ֆուտբոլ խաղաց և շատ կեռաս կերավ, դրա համար էլ այդպես եղավ: Երեխաներից ամենից շուտը ես էի զարթնել: Երբ բոլորը զարթնեցին, նախաճաշեցինք և գնացինք ուրց հավաքելու: 30 րոպե մնալուց հետո անձրև սկսվեց, և մենք արագ-արագ փորձեցինք վերադառնալ: Ով գիտեր, որ անձրևը կարկուտ կդառնար: Այն մեզ դաղում էր, մենք վազում էինք ու վազում: Մառախուղ էր, մենք մի կերպ մի ապաստարան գտանք և մինչև կարկուտի վերջանալը մնացինք այնտեղ: Թրջված հասանք տուն: Փոխվեցինք, այնտեղի վառարանը վառեցինք, թեյ խմեցինք և մի լավ տաքացանք: Վառարանի շուրջը բազմեցին մեր կոշիկները: Հետո տանը խաղացինք և հանգստացանք: Քիչ անց Արեգի պապիկը առաջարկեց խորոված անել: Բոլորս համաձայն էինք, ոնց կարելի էր խորովածից հրաժարվե լ:Խորովածն էլ արեցինք, կուշտ- կուշտ կերանք: Հետո գնացինք քնելու:

 

3-րդ օր

 

Բոլորը խառնվել էին իրար: Հավաքվում էինք և խաղում: Հավաքվելուց հետո գնացինք գյուղի հուշարձանի մոտ, իսկ հետո գնացինք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Վերադարձին հանդիպեցինք գյուղացիներից մեկին, և նրանք մեզ տարան իրենց թոնրատուն և լավաշ հյուրասիրեցին, հետո երբ պանիրը բերեցին, չէինք ուզում դուրս գալ այդտեղից: Վերադարձանք, գնացինք նորից կորած հեռախոսը փնտրելու: Չգտանք, Էրիկը տխուր էր: Վերադարձանք մեր շատ-շատ սիրելի Երևանը:

Advertisements